Իրավունք

Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում

2 րոպեի ընթերցում

Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը։ 

Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և բարի ծառայություն է մաղթել մասնակիցներին:

Ատեստավորման նոր համակարգի առաջին փուլին մասնակցում է Քրեակատարողական ծառայության 36 աշխատակից: Առաջին օրը քննությանը մասնակցել է 13 ծառայող, բոլորը հաջողությամբ հաղթահարել են ուժային վարժություններից նախատեսված քննությունը: Սեպտեմբերի 13-ին ատեստավորմանը կմասնակցեն հայտ ներկայացրած մնացած ծառայողները:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ատեստավորման ավարտին շրջայց է կատարել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում