Իրավունք

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ափսոսանք է հայտնել փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ափսոսանք է հայտնել փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ափսոսանք է հայտնել փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի կապակցությամբ՝ նշելով, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրել է իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, և պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Գրիգոր Մինասյանի «Ֆեյսբուք»-ի էջի գրառումից։

«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները: 

Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- նշել է նախարար Գրիգոր Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում