Իրավունք

Հաջորդ տարի կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը. նախարար

2 րոպեի ընթերցում

Հաջորդ տարի կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2025 թվականին կմեկնարկի նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Նախագծի մշակման մրցույթը կայացել է, ունենք հաղթող ընկերություն և մինչև հոկտեմբերի վերջ մրցույթի արդյունքներով նախագիծը պատրաստ է լինելու։ Եվ այս տարի, եթե հատուկ ինչ-որ ֆորս-մաժորային դեպք չլինի, կհայտարարենք շինարարության մրցույթի մեկնարկի մասին։ Կարծում եմ, որ մյուս տարի կսկսվի շինարարությունը»,-նշեց Գրիգոր Մինասյանը։

Նախարարի հավաստմամբ՝ տարբեր բարեփոխումներ են իրականացվում մյուս քրեակատարողական հիմնարկներում։

«Մոտ տասն օրից կավարտվի վերանորոգումը և կբացենք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը։ Այն կանանց և անչափահասների քրեակատարողական հիմնարկ է։

Նաև ինչպես տեղյակ եք, վերջերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բազմաթիվ քննարկումներ կային ջրի հետ կապված խնդրի մասին։ Ի ուրախություն պետք է նշեմ, որ առաջին անգամ այդ քրեակատարողական հիմնարկում կարողացել ենք ապահովել 24-ժամյա ջրամատակարարում, նաև գերժամանակակից օդափոխության համակարգն է աշխատում։ Քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով»,-եզրափակեց Մինասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում