«Մամուլի միջազգային ինստիտուտ»-ը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ազատ արձակել օրերս ձերբակալված լրագրողներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) գրավոր հայտարարություն է տարածել Թուրքիայում հոկտեմբերի 25-ին 11 քուրդ լրագրողների կալանավորման վերաբերյալ և դատապարտել այդ երկրում լրագրողների նկատմամբ իրականացվող հետապնդումները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Demokrathaber-ը:

«Թուրքիան պարբերաբար չարաշահում է ահաբեկչության դեմ պայքարի օրենքը՝ թիրախավորելու լրագրողներին, որոնք հաճախ ենթարկվում են կամայական մեղադրանքների և բանտարկության: Այս ձերբակալությունները Թուրքիայում մամուլի ազատության դեմ լուրջ հարձակումների օրինակ են։ IPI-ն թուրքական իշխանություններին կոչ է անում ազատ արձակել այս 11 լրագրողներին և բոլոր մյուս լրագրողներին, ովքեր ճաղերի հետևում են գտնվում։»,-ասվում է հայտարարության մեջ:

Լրագրողները ձերբակալվել են տարբեր քաղաքներում «ահաբեկչության դեմ պայքարին» ուղղված հատուկ գործողությունների ժամանակ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա