Սփյուռք

Արամ Ա կաթողիկոսը ՀՀ դեսպան Աթաբեկյանի հետ քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը ՀՀ դեսպան Աթաբեկյանի հետ քննարկել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր

ԱՆԹԻԼԻԱՍ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լիբանանի ներկայիս կացությանն առնչվող հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Երեքշաբթի, 6 Սեպտեմբեր 2022-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեանի:

Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Հայաստանի ու Լիբանանի այժմու կացութեան առնչուած հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում