ՆԱՏՕ-ի ԽՎ անդամները Ստամբուլում քննարկում են առկա մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հունիսի 14-ին տեղի է ունենում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ ԽՎ) Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի հարցերով ժամանակավոր խմբի համատեղ նիստը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի ԽՎ-ում թուրքական պատվիրակության ղեկավար Օսման Աշքին Բակը «Թուրքիայի պաշտպանական քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով նիստի մեկնարկից առաջ դիմել է հանդիպման մասնակիցներին։

Բաքը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկով աշխարհում բարձրացել է նաև սպառնալիքների մակարդակը։

«Թուրքիան հստակ դիրքորոշում է հայտնել: Մեր երկիրը մարդասիրական օգնություն է ուղարկել այդ տարածաշրջան։ Ուկրաինա է առաքվել բարձր տեխնոլոգիական արտադրանք: Այս ապրանքները արդյունավետորեն օգտագործվում են պատերազմում՝ փոխելով հավասարակշռությունը հօգուտ Ուկրաինայի։ Թուրքիան Ուկրաինայում տեղի ունեցողը հստակ որակել է որպես պատերազմ՝ անմիջապես հայտարարելով Մոնտրոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու մասին։ Թուրքիան պատրաստ է կատարել այս կոնվենցիայով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Անկարան վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անկախությունը»,- ասել է նա

Նրա խոսքով, Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը նպաստում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի խթանմանը։

Միաժամանակ նա նշել է, որ Անկարայի համար կարևոր է Թուրքիայի յուրաքանչյուր դաշնակցի անվտանգությունը։

«Այսօրվա միջոցառումը կարևոր հնարավորություն է։ Մենք կքննարկենք ՆԱՏՕ-ի արևելյան թևի զարգացումները։ Մասնակիցները կտեղեկանան վերջին գործընթացների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման մասին»,- հավելել է նա։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա