Սպորտ

ԵԱ-Երևան. Կարեն Աղամալյանն ամփոփեց մրցումային երկրորդ օրը

2 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Կարեն Աղամալյանն ամփոփեց մրցումային երկրորդ օրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչԿարեն Աղամալյանը ամփոփեց մրցումային երկրորդ օրը` ընդգծելով` սպասելիքներըչարդարացան:

«Ես միշտ իրական գնահատական եմ տալիս հայ մարզիկներին մրցելույթներին, մեր պարտվածտղաներից ոչ մեկ իրականում չի պարտվել: Սպասումներս մեծ էին, որ երեք մարտում էլ հաղթելուենք: Կան հարցեր, որ տղաները չարդարացրին իրենց: Մի քանիսը հուզված էին, որոշ դեպքերումկամային որակները չբավարարեցին: Համբարձումը առանձնացավ կամայինորակներով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԿարենԱղամալյանը:

Մայիսի 24-ին` մրցումային երկրորդ օրը Հայաստանն ուներ երեք ներկայացուցիչ` ՋանիկՍահակյանը(54 կգ), Նարեկ Զախարյանը (71կգ) և Համբարձում Հակոբյանը (80կգ): ՋանիկՍահակյանը և Նարեկ Զախարյանը պարտվեցին մեկնարկային մենամարտերում, իսկ ՀովհաննեսՀամբարձումյանը տոնեց իր առաջին հաղթանակը:

Մայիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմումառաջինհաղթանակը տոնեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհմրցակցին:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանիանվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-իցավելիմարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ինկսկսվենկիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:Երևանումառաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինիքաղաքիկենտրոնում՝Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուրմրցանակայինֆոնդը կազմումէ 260 հազար դոլար:

Լիլիաննա Խաչիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում