ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչԿարեն Աղամալյանը Ռաֆահել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտը որակեց արժանիպայքարով մրցակցություն:
«Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո, նրան: Ինձ համար Ռաֆայել բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Ռաֆայել ՀովհաննիսյանըԵվրոպայիառաջնության եզրափակիչում զիջեց Վրաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթեմեդալ: 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը մրցեց վրացի Գեորգի Կուշինաշվիլու հետ:Ռաֆայել Հովհաննիսյանը պարտություն կրեց 4:0 հաշվով:
Մինչ այս Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել ՀովհաննեսԲաչկովը, արծաթե մեդալակիր` Արթուր Բազեյանը, իսկ Նարեկ Մանասյանը` բրոնզե:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելիմարզիկ:
Երևանում առաջնության օրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքիկենտրոնում՝Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայինֆոնդը կազմում է 260 հազար դոլար: