Սպորտ

Այս տարվա առաջնությունում մրցակցային մենամարտերը շատ էին. Կարեն Աղամալյան

1 րոպեի ընթերցում

Այս տարվա առաջնությունում մրցակցային մենամարտերը շատ էին. Կարեն Աղամալյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է երկրի առաջնության արդյունքներից:

«Ապագա ունեցող մի քանի երիտասարդ բռնցքամարտիկներ ի հայտ եկան: Հիմա շատ կարևոր է, որ շատ աշխատեն, և որ ամենակարևորն է՝ ճիշտ աշխատեն: Ուրախալի է, որ այս տարվա առաջնությունում մրցակցային մենամարտերը շատ էին։ Ուրախալի է նաև այն, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարվա մասնակիցները թիվն ավելին էր։: Գրեթե բոլոր քաշային կարգերում կան բռնցքամարտիկներ, որոնք կարող են փոխարինել միմյանց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Մասնագետի խոսքով` բռնցքամարտիկները հավասար պայմաններում են նախապատրաստվել Հայաստանի առաջնությանը:

Հայաստանի այս տարվա չեմպիոնները կմասնակցեն Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին:

Հայաստանի տղամարդկանց բռնցքամարտի ընտրանին փետրվարի 10-17 ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանի Օլիմպիավանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում