Սպորտ

Հովհաննես Բաչկովը ցանկանում է մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Բաչկովը ցանկանում է  մասնակցել այս տարվա աշխարհի առաջնությանը. Կարեն Աղամալյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն և աշխարհի առաջնության բազմակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցել 2023 թվականի աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

«Հովհաննես Բաչկովը ցանկություն ունի մասնակցելու այս տարվա աշխարհի առաջնությանը: Ուզում է աշխարհի չեմպիոն դառնալ: Նա այժմ մարզվում է անհատական մարզումային ծրագրով: Աշխարհի առաջնությունից հետո կհասկանանք նրա` օլիմպիական քվոտայի համար պայքարելու հնարավորությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:

Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում