ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի Եվրոպայի առաջնությունում անցկացրած բոլոր մենամարտերը բարձրակարգ է համարում:
«Մեկը մյուսից բարձրակարգ մարտեր անցկացրեց Հովհաննես Բաչկովը: Յուրաքանչյուր հաջորդ մենամարտին էլ ավելի լավ էր հանդես գալիս: Բաչկովի նման մարզիկին հարկ չեմ համարում բացատրել որևէ բան, նա տիրապետում է մենամարտին, կարդում մրցակցին և գիտի ինչպես մրցել »,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Աղամալյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ֆրանսիայից Լունես Համրաունհետ: Բաչկովը հաղթեց 5:0 հաշվով:
Հովհաննես Բաչկովը երրորդ հայ բռնցքամարտիկն է, ով երեք անգամ դարձել է Եվրոպայիչեմպիոն: Հայ բռնցքամարտիկներից քչերին է հաջողվել երեք անգամ դառնալ Եվրոպայիառաջնության չեմպիոն` Վլադիմիր Ենգիբարյանին` 1955թ., 1957թ., 1959թ. և ԻսրայելՀակոբկոխյանին` 1985թ., 1989թ., 1991թ.:
Լիլիաննա Խաչիկյան