Սպորտ

Բռնցքամարտիկների համար այս տարին հագեցվածության առումով խիտ է լինելու. Կարեն Աղամալյան

2 րոպեի ընթերցում

Բռնցքամարտիկների համար այս տարին հագեցվածության առումով խիտ է լինելու. Կարեն Աղամալյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով՝ հայ մարզիկներին բարդ տարի է սպասվում:

«2023 թվականից սպասելիքները շատ են: Հայաստանի այս առաջնությանը մասնակցում են ավելի շատ մարզիկներ, քան նախորդ տարիներին էին: Բռնցքամարտիկների համար այս տարին հագեցվածության առումով խիտ է լինելու: Այս առաջնությունից հետո մի քանի շաբաթից կմասնակցենք միջազգային մրցաշարերի, որից հետո միայն կորոշենք, թե որ բռնցքամարտիկները կմասնակցեն Եվրոպական խաղերին, որոնք` աշխարհի առաջնությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Մասնագետի խոսքով` մարզչական շտաբը այժմ լուրջ խնդրի առաջ է կանգնած` աշխարհի առաջնության և Եվրոպական խաղերի միջակայքը մեկ ամիս է, Եվրոպական խաղերը վարկանիշային էին Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար, իսկ աշխարհի առաջնությունը` ոչ:

Աղամալյանը շեշտեց, որ այս առաջնության մասնակցության իրավունքից ազատվել են Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանն, ով վնասվածք ունի:

Հայաստանի բռնցքամարտի առաջնությանն այս տարի մասնակցում են 95 բռնցքամարտիկներ: Այն կեզրափակվի փետրվարի 4-ին:

Հետևեք մեզԻնստագրամում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում