Սպորտ

ԵԱ-Երևան. Կարեն Աղամալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկից

2 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Կարեն Աղամալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկից

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է Եվրոպայի առաջնությունում հայ բռնցքամարտիկ Վախթանգ Հարությունյանի հաղթական մեկնարկից:

«Մենք չպետք է մտածենք որ առաջին մենամարտը ծանր է, կամ այլ բան: Պետք է մտածել, որ առաջին մենամարտը չլինի վերջինը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Աղամալյանը:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջին ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությանմրցումային առաջին օրը ռինգը դուրս եկավ 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը: Նա մրցեցԼեհաստանի ներկայացուցիչ Բարտոշ Գոլեբիվսկիի հետ և հաղթանակ տոնեց:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22--ին․այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Առաջնությունն ընդունում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այս առաջնությանը մասնակցում են 39 երկրի 200-ից ավելի մարզիկներ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ից, իսկ մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:Երևանումառաջնությանօրերին գործում է երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝Կարապի լճիհարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմումէ 260 հազար դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում