Հասարակական

Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

5 րոպեի ընթերցում

Երևանի պետական համալսարանը համագործակցային նոր կապեր է հաստատում Լիտվայի բուհերի հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մայիսի 20-ին հյուրընկալվել են Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց հետ քննարկվել են համագործակցություն հաստատելու հնարավոր ուղիները, կոնկրետ ոլորտներն ու զարգացման հեռանկարները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, Լիտվայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող երկրի նախագահի պատվիրակության կազմում Հայաստանում են՝ ամրապնդելու երկկողմ համագործակցությունը և հաստատելու գործընկերային նոր կապեր։

«Հանդիպման սկզբում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրեց ԵՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, բարեփոխման իրագործվող ծրագրերը, առաջնային նպատակներն ու նախագծերը, որոնք միտված են կրթության որակի բարելավմանն ու հետազոտությունների արդյունավետության բարձրացմանը։

Լիտվացի գործընկերներին ներկայացվեցին ԵՊՀ-ի և Լիտվայի համալսարանների միջև արդեն իսկ հաստատված համագործակցությունները և դրանց շրջանակում իրականացված ծրագրերը։ ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ համալսարանը պատրաստակամ է հաստատելու նոր կապեր, կյանքի կոչելու արժեքավոր գաղափարներ՝ միտված ուսանողների, դասախոսների և հետազոտողների կարողությունների բարձրացմանը, փորձի փոխանակմանն ու նրանց միջև հաղորդակցության ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Լիտվայի պատվիրակության ղեկավար, Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, հանդիպման ընթացքում խոսել է իրենց երկրի բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության, իրականացվող գործընթացների և ռազմավարական նպատակների մասին՝ փաստելով, որ Հայաստանն այն երկիրն է, որի հետ Լիտվան ցանկանում է ընդլայնել և առավել խորացնել առկա համագործակցությունը։ Բուհերի ներկայացուցիչներն էլ հանդիպման ընթացքում խոսել են իրենց համալսարանների գործունեության հիմնական ուղղությունների և այն ոլորտների մասին, որոնց շրջանակում կարելի է փոխգործակցություն ծավալել։

Կողմերն արձանագրել են, որ համատեղ կրթական, հետազոտական ծրագրերի իրագործումը, փոխանակման ծրագրերի իրականացումը, ամառային դպրոցների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև հետագայում կրկնակի դիպլոմով կրթական ծրագրերի իրականացումը արդյունավետորեն կխթանեն համագործակցությունը ինչպես բուհերի, այնպես էլ երկու երկրների միջև։

Նշվում է, որ հանդիպման ավարտին պատվիրակության անդամները եղան ԵՊՀ այն ֆակուլտետներում և կենտրոններում, որոնց հետ կցանկանային համագործակցություն հաստատել՝ տեղում ծանոթանալով դրանց գործունեությանը և իրականցվող աշխատանքներին։

Նրանք այցելել են ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն, ծանոթացել բակալավրի և մագիստրոսական ծրագրերին, եղել նաև ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, արյունաբանական լաբորատորիայում, էկոլոգիայի և բնության պահպանության, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի, կենդանաբանության, բուսաբանության և սնկաբանության ամբիոններում:

Լիտվայի Հանրապետության բուհերի պատվիրակության կազմում ընդգրկվել են նախագահի՝ կրթության, գիտության և մշակութային հարցերի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը, Միկոլաս Ռոմերիս համալսարանի պրոռեկտոր Ռեգինա Վալուտիտեն, Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ռեկտոր Յուոզաս Աուգուտիսը, Կլայպեդայի համալսարանի հաղորդակցության և մարքեթինգի բաժնի ղեկավար Ինգա Պետրաուսկիենեն, Վիլնյուսի համալսարանի կրթության որակի և զարգացման բաժնի ղեկավար Անդրիուս Ուժդանավիչուսը, ՎիլնյուսիԳեդեմինասիտեխնիկական համալսարանի Անտանաս Գուստայնիսի ավիացիոն ինստիտուտի դեկան Յուստաս Նուգարասը և Լիտվայի սպորտի համալսարանի ռեկտոր Դիանա Ռեկլայտիենեն։

Նրանց հետ համագործակցային կապեր հաստատելու, դրանց արդյունքում նոր ծրագրեր ու գաղափարներ իրագործելու վերաբերյալ քննարկմանը ԵՊՀ ռեկտորի հետ մասնակցել են պրոռեկտորներ Ռաֆայել Բարխուդարյանը, Միքայել Հովհաննիսյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վահագն Ագլյանը, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը, կենսաբանության ֆակուլտետի ամբիոնների վարիչներ Աննա Կարապետյանը և Աննա Փոլադյանը։

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևան

42 համարի երթուղայինը բախվել է ծառին․ կա երեք տուժած

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում