Հասարակական

Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից կատարված չարաշահումների փաստի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ Երևանի քաղաքապետարանի մի շարք նախկին պաշտոնատար անձանց կողմից ինչպես պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, այնպես էլ՝ պաշտոնեական անփութություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Փիրումյաններ փողոցի 13/15 և 13 հասցեներում գտնվող՝ համայնքի սեփականություն հանդիսացող 2000քմ և 3500քմ ընդհանուր մակերեսով հողամասերն առանց հրապարակային սակարկությունների՝ ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով, 2010թ. փետրվարին և 2011թ. հուլիսին օտարվել են, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 308.652.000 ՀՀ դրամի վնաս, որը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով, իսկ Երևան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Մանկական գրքի փառատոնի բացմանը

Հայաստանյան ընկերությունը` FEAS Չեմպիոնների լիգայի մրցանակակիր. Երևանում կայացավ ConFEAS 2025-ը

Իրանում ՀՀ դեսպանն ընդունել է հայկական համայնքի մի խումբ ներկայացուցիչների

Վաշինգտոնում բեռնատարի վթարի հետևանքով 250 մլն մեղու դուրս է թռել. բնակիչներին հորդորել են հեռու մնալ տարածքից

ԱՄՆ-ն իրավունք չունի Իրանից պահանջել հրաժարվել ուրանի հարստացումից. Արաղչի

ՆԱՏՕ-ն չի քննարկում դաշինքի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի պահանջը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է արագացնել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից 530 հազար միգրանտի արտաքսումը

Ուսուցիչների հանդեպ նկատվող միջադեպերը շատ մտահոգիչ են և պահանջում են համատեղ և միասնական աշխատանք. ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ֆրանսիացի պատգամավորը անդրադարձել են երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը

ԵՄ-ն ռուս-չինական խորացող կապերն ամենամեծ մարտահրավերն է համարում աշխարհում