Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Ռուսաստանի և Հայաստանի դեսպաններին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ ա կաթողիկոսը մայիսի 13-ին առանձին հանդիպումների ընթացքում ընդունել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուդակովին և Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին տեղի ունեցած քննարկումներուն առանցքը բնականաբար դարձան Ուքրանիոյ պատերազմը եւ Հայաստանը։ Յիշեալ հարցերուն գծով Նորին Ս. Օծութիւնը ներկայացուց իր պատկերացումները ու մտահոգութիւնները։

Դեսպան Ռուտաքով, իր կարգին, պարզեց Ուքրանիոյ հարցին գծով Ռուսիոյ կեցուածքը եւ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ փոխադարձ հասկացողութեամբ լուծումներ որոնելու Ռուսիոյ ճիգը։

Հանդիպման աւարտին, Վեհափառ Հայրապետին ներկայութեան, կարճ հանդիպում մը տեղի ունեցաւ դեսպանին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի ու հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունիի միջեւ։ Անոնք արծարծեցին յատկապէս Լիբանանի այժմու կացութեան եւ յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն առնչուած հարցեր։

Յայտնենք, որ յետ միջօրէին, Հայրապետին նաեւ այցելեց Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեան։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր անդրադարձ կատարելու Հայաստանը յուզող հիմնահարցերուն», ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն