Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի խափանման պատճառով Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում մարտի 13-ի ժամը 18։00-ի դրությամբ առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբուրի՝ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հայերեն