Սպորտ

«Արարատ-Արմենիա»-ն կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում

2 րոպեի ընթերցում

«Արարատ-Արմենիա»-ն կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց սլովենական «Ցելյե»-ի հետ (թիմերի առաջին խաղում «Արարատ-Արմենիա»-ն հաղթել էր 2:1 հաշվով):«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ցելյե»-ի և «Արարատ-Արմենիայի» միջև հանդիպման առաջին կեսն անցավ բավականին լարված և պայքարի մթնոլորտում։ Թիմերը փորձում էին վերահսկել խաղի ընթացքը՝ հերթով կազմակերպելով գրոհներ և փնտրելով մրցակցի պաշտպանությունում ազատ գոտիներ։«Արարատ-Արմենիա»-ն հատկապես ակտիվ էր եզրերից՝ փորձելով արագ փոխանցումներով հասնել մրցակցի տուգանային հրապարակ, մինչդեռ «Ցելյե»-ն ավելի շատ ապավինում էր արագ հակագրոհներին։ Երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, սակայն առաջին 45 րոպեների ընթացքում հաշիվը չհաջողվեց փոխել։  Երկրորդ կեսի վերջնամասում «Ցելյե»-ն կարողացավ երկու անգամ գրավել «Արարատ-Արմենիա»-ի դարպասը: Սլովենական ակումբի կազմում աչքի ընկան Դուկուլնուն ու Վերբիկը:

«Ցելյե»-«Արարատ-Արմենիա»՝2:0:

«Արարատ-Արմենիա»-բ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հայկական ակումբի մրցակիցը կլինի «Կուփս» (Ֆինլանդիա)-«Ունիվերսիդադե Կրայովա» զույգի հաղթողը:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում