Եղանակային պայմանները Հայաստանի ավտոճանապարհներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհըդժվարանցանելի է։

«Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի (բուք), Ախուրյանի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջաններում տեղում էձյուն:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքումբուք է։

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանիտարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններումմառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ռուսական կողմում կա մոտ 217 բեռնատար ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայերեն