1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղմերկասառույց է:
«Վարդենյաց լեռնանցքում, «Զանգեր»-Գորայք հատվածում, Վայոց ձորի մարզում, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում տեղում էձյուն:
Արագածոտնի մարզումմառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։