1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ էԱրագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Մուսայելյան-Կրասար և Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհներըփակ են բքի պատճառով։ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններըկցորդիչով բեռնատարների համարդժվարանցանելի են։ Դժվարանցանելի են նաևՇիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի (բուք է) միջհամայնքային ավտոճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Թալինի և Աշտարակի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազավտոճանապարհին մերկասառույց է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբացէբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։