Վարդենիս քաղաքում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերից մեկնարկել եւ ընթանում են բազմաբնակարան 4 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են երկու ծրագրով։ Առաջին սուբվենցիոն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Չարենցի փողոցի 60-րդ եւ Խաչիկ Ավետիսյան փողոցի 1-ին բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 899 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երիտասարդական-2 եւ Խաչիկ Ստեփանյան-1 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 88 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

«Նոյեմբերի 8-ի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են Չարենցի եւ Երիտասարդական փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Ամբողջությամբ քանդվել եւ հեռացվել է տանիքների հին ծածկը, կառուցվել է փայտյա կարկասը, նախապատրաստվում է ցինկապատ ծածկի տեղադրումը։ Խաչիկ Ստեփանյան-1 եւ 19 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր