Մարզեր

Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել են Արթիկ քաղաքի Անկախության, Սվերդլովի, Չարենցի, Երկաթուղայինների փողոցների հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացնում է «Ճանշին» ՓԲԸ-ն։

Հիմնանորոգման ծրագրով նախատեսված է փողոցների երթևեկելի մասի ասֆալտապատում, մայթերի սալիկապատում, մայթեզրերի կառուցում, ջրահեռացման և կոյուղատար համակարգի կառուցում, լուսավորության նոր ցանցի անցկացում։

«Համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը տեղում «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրինության և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ քննարկել է նախագծի տեխնիկական առանձնահատկություններին առնչվող հարցեր։ Անան Ոսկանյանը շեշտել է, որ նշված փողոցների հիմնանորոգումն Արթիկ համայնքի 2026 թվականի ամենակարևոր և առանցքային ծրագրերից է և շինարարը աշխատանքները պետք է կատարի որակով, ավարտի նախատեսված ժամկետում, իսկ համայնքապետարանի աշխատակազմի կողմից դիտարկումները պետք է լինեն մշտական՝ թերությունները բացառելու նպատակով»,-նշեցին համայնքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում