Մարզեր

Մարտունի համայնքում կգործի միասնական երթուղային ցանց

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում կգործի միասնական երթուղային ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առաջիկայում կգործարկվի միասնական երթուղային ցանց, որի ուղղությամբ արդեն կատարվել են առաջին փուլի ներդրումները և ձեռք են բերվել տրասնպորտային որոշ միջոցներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է համայնքապետարանի միջոցների հաշվին՝ 389 միլիոն դրամ արժեքով։   

«Մեկնարկել է նոր տրանսպորտային միջոցների մատակարարումը, և ծրագրի առաջին փուլով նախատեսված վեց հարմարավետ «Գազել» միկրոավտոբուսներն արդեն տեղում են։ Համայնքի ֆինանսավորմամբ իրականացվող այս խոշոր ծրագրով մինչև հուլիսի վերջ ավտոպարկը կհամալրվի ևս 13 «JAC» տիպի միկրոավտոբուսներով, որից հետո  Մարտունի-Երևան, Մարտունի-Վեդի և ներհամայնքային բոլոր բնակավայրերի ուղղություններով կմեկնարկեն կանոնավոր, անվտանգ և մատչելի ուղևորափոխադրումները, որոնք շատ  կարևոր ու սպասված ձեռքբերում կլինեն համայնքի բնակիչների համար»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում