Մարզեր

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում բարձրացել է 46 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում բարձրացել է 46 սմ-ով

2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հունիսի 16-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 991 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում