Իրան

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

1 րոպեի ընթերցում

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հունիսի 16-ին վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Հորմուզի նեղուցում ազատ նավարկությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Կառույցի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը միջազգային իրավունքի այն նորմերին, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցում անվտանգ և ազատ ծովային նավարկությանը։

Նրանք նաև հույս են հայտնել, որ առաջիկա ժամանակահատվածում բոլոր կողմերը կգործադրեն լուրջ և համաձայնեցված ջանքեր՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման նպատակով արդյունավետ և կառուցողական քաղաքական ու դիվանագիտական ​​գործընթացի համար բարենպաստ և կայուն միջավայր ապահովելու ուղղությամբ։

Ավելի վաղ շվեյցարական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարությանը, հայտնել էին, որ հունիսի 19-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիր կստորագրվի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում