Ախպրաձորում կայծակի հարվածից 10 գլուխ ոչխար է սատկել
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղի տարածքում հունիսի 14-ի ցերեկվա ժամը 15-ի սահմաններում տեղի է ունեցել կայծակնահարություն, ինչ արդյունքում մասնավոր տնտեսություններին պատկանող հոտից սատկել է 10 գլուխ ոչխար։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձորի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, դեպքը տեղի է ունեցել գյուղի հանդամասում, հորդ տեղումների և ուժեղ ամպրոպի ժամանակ։ Հունիսի 14-ի երեկոյան արդեն մորթված վիճակում գյուղ են տեղափոխվել 6 գլուխ ոչխարների մարմինները, իսկ մյուս 4 ոչխարները անկած վիճակում գտել են միայն հունիսի 15-ին։
Տնտեսություններին հասցված վնասների չափերը գնահատվում են համապատասխան պատկան մարմինների կողմից։