Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է անցկացրել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և երկրի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցների մանրամասները։
Աբբաս Արաղչին ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման լիակատար դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ Թել Ավիվը դեռևս շարունակում է իր օդային հարվածները։
Նշվում է, որ կողմերը զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հաղորդվում է, որ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց հերթին, ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրում Լիբանանին վերաբերող կետերի ներառումը։
Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցություններն ամփոփվել են հունիսի 14-ին, իսկ համաձայնագիրը կստորագրվի Շվեյցարիայում՝ հունիսի 19-ին։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության հասնելու մասին հունիսի 15-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։