Մերձավոր Արևելք

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 16-ին հայտնել է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ իսրայելական օդուժը երեք անընդմեջ հարված է հասցրել Մայֆադուն քաղաքի հրապարակին, որտեղ հավաքվել էին տեղի բնակիչները։ Զոհեր չկան։

Հաղորդվում է նաև, որ Հադատա քաղաքում անօդաչու թռչող սարքի միջոցով նետված լուսաձայնային նռնակը պայթյունի հետևանքով վիրավորվել են չորս երիտասարդներ։

Times of Israel-ն էլ իր հերթին, հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդած տեղեկությանը, հայտնում է, որ երկրի զինվորականները Լիբանանի հարավում խոցել են իրենց ուղղությամբ «Հեզբոլլահի» արձակած մի քանի հրթիռներ, ինչպես նաև հրթիռակոծման սարքը։

Իսրայելցի զինվորականները նույն շրջանում նաև խոցել են իրենց կասկածը հարուցած ավտոմեքենան՝ հնարավոր սպառնալիքը վերացնելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում