Ախպրաձորի ներսում ասֆալտապատվել է կես կիլոմետր ճանապարհ, կառուցվել 1 կամուրջ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում «Համաշխարհային բանկի» միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 500 գծամետր երկարության ճանապարհ, կառուցվել 200 մետր երկարության մայթ եւ հիմնանորոգվել 1 կամուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ախպրաձոր համայնքի ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը, շինարարական աշխատանքներն իրականացվել են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության 14,5 կիլոմետր երկարության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, անցած տարվա աշնան եւ այս տարվա ամռան ու աշնան ամիսների ընթացքում, «Կապավոր» ՍՊԸ ճանապարհաշինարարների ուժերով։ Ասֆալտապատվող ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 2700 քառակուսի մետր։ Բացի այդ, հարթեցվել եւ կոպճապատվել է Մաքենիսից Ախպրաձոր մտնող ճանապարհը մոտ 3 կիլոմետր երկարությամբ։

«Համաշխարհային բանկի» միջոցներով կառուցվող Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է մոտ 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ «Ախպրաձորում նախատեսված շինարարական աշխատանքները հիմնականում ավարտված են։ Ճիշտ է, լավ չէ, որ 14,5 կիլոմետր երկարության ճանապարհից անասֆալտապատ է մնացել միայն 3 կիլոմետրանոց հատվածը, որը բաժին է ընկել հենց մեր գյուղ մտնող հատվածին, բայց ծրագիրը հսկայական նշանակություն է ձեռք բերել թե՛ մեր գյուղի, թե՛ մնացած 3 գյուղերի բնակիչների համար։ Արդեն ունենք միանգամայն բարեկարգ ու երթեւեկելի ճանապարհ, հիմնանորոգված կամուրջ, մայթ, հուսալի տրանսպորտային կապ հարեւան եւ հեռավոր բնակավայրերի հետ։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում մեկ այլ ծրագրով կասֆալտապատվի կոպճապատ մնացած հատվածը։ Համոզված ենք նաեւ, որ ճանապարհաշինական այս ծրագրի արդյունքում մեր գյուղն աննախադեպ զարգացում կապրի»,-նշեց Ախպրաձոր համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Սենեգալին մեկնարկային խաղում

Աբբաս Արաղչին ու Ժոզեֆ Աունն ընդգծել են ԱՄՆ-Իրան խաղաղության համաձայնագրի կետերի իրագործման կարևորությունը

Իսրայելը «Հեզբոլլահի» հրթիռները խոցելուց հետո հարվածել է Հարավային Լիբանանին

Հայկական «ԲուՏեխ» և ֆրանսիական «Թալես» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել

ԿԸՀ-ն կքննի Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների բողոքները քննող նիստ է անցկացվել

Օմանի և Իրանի արտաքին գործերի նախարարներն արտահայտվել են Հորմուզի նեղուցում ազատ նավարկության օգտին

Կազանում կանցկացվի Ռուսաստանի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների ղեկավարների գագաթնաժողով

Հայտնի են «Փյունիկ»-ի ու «Ալաշկերտ»-ի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր