Կայացել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության 8-րդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA-ն, արարողությունը տեղի է ունեցել 115 երկրների 265 հյուրերի ներկայությամբ:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ:

Նախագահը երդվել է լինել Իսլամական Հանրապետության Սահմանադրության և ռեժիմի պահապանը և ջանք չխնայել ժողովրդի խնդիրները լուծելու համար:

Երդման արարողությանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին, , Ալժիրի վարչապետ Այմեն Բենաբդերահմանը, Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանին, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և այլք:

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան