Քաղաքականություն

Դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Արսեն Ավագյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանն ապրիլի 25-ին իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։

ԻԻՀ նախագահը խնդրել է նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում