Ռուսաստանցիները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում են ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը ԱՊՀ-ի երկրների ղեկավարների շ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում են ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը ԱՊՀ-ի երկրների ղեկավարների շրջանում: Այդ մասին ասված է տարածաշրջանային հետազոտությունների ու քաղաքական տեխնոլոգիաների «Փորձագետների հանրակցությունե ազգային ինստիտուտի հաշվետվության մեջ, որը նոյեմբերի 10-ին լրագրողներին է ներկայացվել Մոսկվայում: Հետազոտության համաձայն, Ալեքսանդր Լուկաշենկոն վայելում է հարցված ռուսաստանցիների 52 տոկոսի համակրանքը: Նրան հաջորդում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որին նշել են ռուսաստանցիների 47 տոկոսը: Մեծ տարբերությամբ /23 տոկոս/ երրորդ տեղում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, իսկ 14 տոկոսով չորրորդ տեղում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: ԱՊՀ-ի երկրների մնացած ղեկավարները հավաքել են հարցման մասնակիցների ձայների 10 տոկոսից պակաս մասը: Հետազոտությունը, որի նպատակն էր Համագործակցության երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքացիների վերաբերմունքի բացահայտումը, անցկացվել է հոկտեմբեր ամսին: Հարցախույզի մասնակիցները գնահատել են ԱՊՀ-ի երկրների սոցիալ-տնտեսական դրությունը, ներքաղաքական իրավիճակը, Համագործակցության երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը եւ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների ազդեցիկությունը: Հարցումների ընթացքում նաեւ պարզվել է, որ ռուսաստանցիների մեծամասնությունը առավել բարենպաստ են համարում իրենց հայրենակիցների ապրելը Բելառուսում, երկրորդ տեղում Ղազախստանն է, երրորդում՝ Ուկրաինան: Ըստ հաշվետվության հեղինակների, իրենց հետազոտությունը հաստատել է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անցած տարիների ընթացքում ռուսաստանցիները չեն կորցրել միասնական տնտեսական ու քաղաքական տարածության վերամիավորման ձգտումը:

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան