Հայաստանի ֆերմերային տնտեսությունները սկսել են ապահովել թռչնի մսի ներքին սպառման ավելի մեծ հատվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆերմերային տնտեսությունները ապահովում են ընտանի թռչնի մսի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, դա դինամիկ կերպով աճում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նկատեց՝ մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքերի արտոնյալ ժամկետը երկարաձգվում է, հետաքրքրվեց մինչև այժմ տրված 5 տարի արտոնյալ ժամկետում ստեղծվե՞լ են, արդյոք, տեղական արտադրություններ, որոնք կապահովեն ներքին սպառումը:

«2015 թվականին ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը կազմում էր 10 տոկոս: 2019-ի թվականին կազմել է 22 տոկոս և հունվարի 1-ից դառնում է 25 տոկոս: 2022 թվականից այն դառնալու է 80 տոկոս: Սակայն մենք ունենք ֆերմերային տնտեսություններ, որոնք այս պահի դրությամբ ապահովում են Հայաստանի ներքին սպառման մոտ 26.6 տոկոսը, և արտադրությունը դինամիկ կերպով աճում է. անցյալ տարվա նկատմամբ մոտ 11 տոկոս աճ ենք ունեցել»,-ասաց Սիմոնյանը:

Հայաստանը բրձնի արտադրւթյուն չունի, բայց ներմուծում է: Հայաստանը Վիետնամի հետ ունի ազատ առևտրի համաձայնագիր:

«Եվ ունենք երկարահատիկ բրնձի քվոտա: Այսինքն՝ տարեկան կտրվածքով շատ նվազեցված մաքսատուրքով ենք ներմուծում»,-ասաց փոխնախարարը:

2022 թվականից թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը մոտ 80 տոկոս է դառնալու: «Բայց կա քվոտային համակարգ, ՀՀ-ն կշարունակի վերցնել քվոտա, որ ԵԱՏՄ շրջանակում ՀՀ ներմուծվող ընտանի թռչնի մսի ներմուծման մաքսատուրքը լինի 25 տոկոս, ինչը թույլ կտա տեղական արտադրությանը զարգանալ, և չեն լինի որևէ կարգի տատանումներ շուկայում»,-ասաց Սիմոնյանը:

Փոխնախարարը նաև շեշտեց, որ ԵԱՏՄ-ն ինքնաբավ միություն է համարվում, քանի որ մի երկիրը մյուսին կարող է ապահովել ապրանքներով: Օրինակ՝ թռնչի միսը կարող է ներմուծվել Ռուսաստանից կամ Բելառուսից:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը