Միջազգային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա նոր ուղերձով

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա նոր ուղերձով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին հանդես կգա նոր ուղերձով՝ կապված կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծած իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Rbc-ն: Ինչպես հայտնել է Կրեմլի լրատվական ծառայությունը, խոսք կլինի քաղաքացիներին ու տնտեսությանն ուղղված նոր միջոցառումների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ իրավիճակի մասին:

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ մայիսի 11-ին Պուտինը կանցկացնի խորհրդակցություն համապատասխան գերատեսչությունների հետ, որի ընթացքում կքննարկվի նաև ոչ աշխատանքային օրերի հնարավոր երկարաձգման մասին հարցը:

Ռուսաստանի նախագահի մայիսի 11-ի ուղերձը համավարակի շրջանում կլինի 7-րդը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում