Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հեռահաղորդակցության օպերատորներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել հայաստանյան հեռահաղորդակցության բոլոր օպերատորներին և աջակից կազմակերպություններին՝ տեխնոլոգիական լուծումներով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում բոլորի ներկայությունն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Այսօր՝ ապրիլի 24֊ին, մենք բոլորս հարգում ենք Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ տեխնոլոգիական լուծում ենք տվել Ձեր բոլորի ներկայությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովելու համար՝

Այդ հարցում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան բոլոր հեռահաղորդակցության օպերատորներին եւ աջակից կազմակերպություններին՝ «Ռոստելեկոմ» Հայաստան, «Վեոն Արմենիա», «Վիվա֊ՄՏՍ», «Յուքոմ», «Ղ֊տելեկոմ», Նիկիտա Մոբայլ ընկերություններին:

Նրանց աջակցության շնորհիվ Հայաստանից և Արցախից յուրաքանչյուրը կարող է 1915 համարին 1 դրամ սակագնով կարճ հաղորդագրությհան (SMS) միջոցով ուղարկել իր անուն, ազգանունը, իսկ արտասահմանից հաղորդագրություն ուղարկելու դեպքում՝ +37433191500 հեռախոսահամարին, և հուշահամալիրի պատին ողջ գիշեր հնչող երաժշտական կատարումների ընթացքում լուսային արտացոլման տեսքով ներկա գտնվել և հարգանքի տուրքը մատուցել զոհվածների հիշատակին:

Հավելեմ, որ յուրաքանչյուր համարից կարող եք մինչեւ 5 անուն ուղարկել։

Այս օրը յուրաքանչյուր հայի համար հիշատակի օր է եւ միեւնույն ժամանակ՝ համախմբվելու, միավորվելու:

Առողջ եղեք, միասնականությամբ մենք կարող ենք հաղթահարել ամեն դժվարություն»,- գրել է Արշակյանը:

Հայերեն

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից

Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի վրա MQ-1 տիպի անօդաչու թռչող սարք է խոցել

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Հունաստանի ափերի մոտ  25 մարդ է անհետ կորել միգրանտներով նավի խորտակումից հետո. AFP

Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

Գեղարքունիքի մարզի օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել մարզի տարբեր բնակավայրերում

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ