Միացյալ Նահանգներ

Blue Origin-ը հետաձգել է New Glenn ծանր հրթիռի առաջին կոմերցիոն մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Blue Origin-ը հետաձգել է New Glenn ծանր հրթիռի առաջին կոմերցիոն մեկնարկը

Ամերիկյան Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որը պատկանում է Amazon ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, անբարենպաստ եղանակային պայմանների ու համակարգային խնդիրների պատճառով ստիպված է եղել հետաձգել New Glenn ծանր կրող հրթիռի առաջին կոմերցիոն մեկնարկը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNBC-ն,  New Glenn հրթիռն առաջին անգամ պետք է մերձերկրային ուղեծիր դուրս բերեր երկու զոնդ։ Զոնդերը NASA-ի պատվերով մշակել էր Rocket Lab մասնավոր ընկերությունը։ Դրանք պետք է ուղարկվեին Մարսի մոտ՝ ուսումնասիրելու Կարմիր մոլորակի մոլորակի կլիմայի պատմությունը։ 

Սակայն անբարենպաստ եղանակային պայմանների, ինչպես նաև համակարգում անսարքությունների հայտնաբերման պատճառով հնարավոր չի եղել օգտագործել թռիչքի համար նախատեսված 88 րոպեանոց մեկնարկային պատուհանը։

Blue Origin-ը հայտարարել է, որ New Glenn-ի թռիչքի մյուս փորձը կիրականացվի նոյեմբերի 12-ին։ 

98 մետրանոց New Glenn կրող հրթիռը, որն ունի բազմակի օգտագործման առաջին աստիճան, կարող է մերձերկրային ուղեծիր դուրս բերել 45 տոննա բեռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում