ԱԺ նիստը չմեկնարկեց՝ քվորումի բացակայության պատճառով
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նիստը չմեկնարկեց քվորումի բացակայության պատճառով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստին մասնակցելու համար գրանցվել էր ընդամենը 5 պատգամավոր։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- հայտարարեց Արշակյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ից Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունները քարոզարշավի են մասնակցում։