Քաղաքականություն

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի, լիագումար նիստերի եւ մշտական հանձնաժողովների աշխատանքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային ժողովից, պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը եւ Գեղամ Նազարյանը:

Մայիսի 21-ին ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ քննարկվել են ԱՊՀ մոդելային փաստաթղթերի նախագծեր: Հավանության արժանացած նախագծերում ներառվել են նաեւ հայկական կողմի առաջարկները: Հակոբ Արշակյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ օրինաստեղծ գործունեությունում ԱՊՀ ՄԽՎ մոդելային ակտերի կիրարկման փորձը` նշելով, որ դրանք օգտագործվում են` հաշվի առնելով ՀՀ ազգային շահերը, պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները եւ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է Շիրակ Թորոսյանը, իսկ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստին` Ալեքսեյ Սանդիկովը: Պատգամավորը հանդես է եկել երիտասարդության վրա արհեստական բանականության ազդեցությանը վերաբերող զեկույցով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում