Ինովացիա

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

1 րոպեի ընթերցում

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Nvidia-ն ներկայացրել է համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել ԱԲ գործակալներին՝ ծրագրերին, որոնք կարող են ինքնուրույն առաջադրանքներ կատարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը, համակարգի միջոցով հնարավոր է նախապես սահմանել, թե գործակալը որ տվյալներից կարող է օգտվել և ինչ գործողություններ կատարել։ 

Համակարգի OpenShell գործիքը հետևում է այդ սահմաններին և արգելափակում չթույլատրված գործողությունները։ Nvidia-ն ներկայացրել է նաև Sentry կոչվող լրացուցիչ լուծում, որը կարող է առանձին հետևել գործակալի աշխատանքին և մեկուսացնել նրան, եթե նա փորձի դուրս գալ թույլատրված սահմաններից։ 

OpenShell-ն արդեն հասանելի է, իսկ Sentry-ն ներկայացվել է որպես լրացուցիչ պաշտպանական համակարգի նախագծային լուծում։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում