ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին ԱՀ նախագահ ընտրվելու առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Արայիկ Հարությունյանին՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին ընտրվելու առիթով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։

«Իր նամակին մէջ Կարապետեան յաջողութիւն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթեց նորընտիր նախագահին, յայտնելով Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին անվերապահ պատրաստակամութիւնը շարունակելու իր աջակցութիւնը ցուցաբերել Արցախի ժողովրդին, անոր ազատ ինքնորոշման եւ մարդկային իրաւունքներուն պահպանման աշխատանքներուն մէջ, արտաքին դաշտի վրայ եւ մանաւանդ Եւրոպական միութեան մէջ:

Անդրադառնալով այս մասին Կարապետեան մեկնաբանեց ըսելով. «Համոզուած եմ որ արդիւնաւէտ համագործակցութիւնը կը շարունակուի մեր գրասենեակին ինչպէս նաեւ Եւրոպայի մէջ գործող Հայ դատի բոլոր յանձնախումբերուն եւ Արցախի Հանրապետութեան նորընտիր իշխանութիւններուն միջեւ, յանուն Արցախի հզորացման, զարգացման եւ բարեկեցութեան, անոր անկախութեան միջազգային ճանաչման եւ Արցախի ժողովուրդին աշխարհաքաղաքական մեկուսացումէն դուրս հանելու աշխատանքին ծառայելու համար: Ինչպէս Արցախեան նախկին բոլոր իշխանութիւններուն օրով, մեր գրասենեակը եւ Հայ Դատի յանձնախումբերը իրենց բոլոր մարդկային, յարաբերական եւ դիւանագիտական հնարաւորութիւնները պիտի շարունակեն դնել վերոնշեալ նպատակները իրականացնելու համար»:

Հայ դատի գրասենեակը նաեւ ջերմօրէն կը շնորհաւորէ Արցախի ժողովուրդին կամքը, որ 31 Մարտին եւ 14 Ապրիլին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններու միջոցաւ անգամ մը եւս վերահաստատեց իր որդեգրած ժողովրդավարութեան ուղին:

Այս ուղին ամրապնդելու իմաստով,ինչպէս վերջին տարիներու բոլոր ընտրութիւններու ընթացքին, իր մասնակցութիւն նաեւ պիտի բերեր ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը նախաձեռնելով 10 Եւրոպացի մասնագէտ դիտորդներէ բաղկացած՝ ընտրական դիտորդական առաքելութիւն մը: Սակայն տիրող ներկայ համաշխարային ճգնաժամին պատճառաւ ան չեղեալ նկատուեցաւ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ