Արցախ

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով հետևել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում