Արցախ

Մեկ օրում Արցախ է վերադարձել 178 արցախցի

1 րոպեի ընթերցում

Մեկ օրում Արցախ է վերադարձել 178 արցախցի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 178 արցախցի:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 47 հազար 653 արցախցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում