Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

1 րոպեի ընթերցում

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Արցախի տեղեկատվական շտաբից։

Ըստ աղբյուրի՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Արցախից տարհանվածների առաջին խումբը Հայաստան՝ Կոռնիձոր է հասել սեպտեմբերի 24-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղի համայնքապետարանի աշխատակցուհի Արշալույս Ավետիսյանը տեղեկացրել է, որ նրանց դիմավորում են Կոռնիձորում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կենտրոնում:

«Այս պահին գրանցման գործընթաց է իրականացվում, գնահատվում են նրանց առաջնահերթ կարիքները»,- հավելել է մեր զրուցակիցը՝ նշելով, որ տարհանվածների հստակ թվի մասին կարող են տեղյակ լինել միայն գրանցման գործընթացից հետո:

Ըստ նրա նախնական տվյալների՝ մոտ 30 տարհանված կա խմբում: Համայնքապետարանի աշխատակցուհին ընդգծել է, որ պատրաստ են համայնքում ընդունելու, առաջնահերթ միջոցներով ու կացարանով ապահովելու նրանց:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում