Արցախ

Բորելն արձանագրել է Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսականլուրջ իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Բորելն արձանագրել է Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսականլուրջ իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին լուրջ է, այդ պատճառով էլ վերջին երկու տարիներին ԵՄ-ն իրականացրել է տարաբնույթ նախաձեռնություններ՝ տեղի բնակիչներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ նպատակով արդեն հատկացվել է 70 միլիոն եվրո։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ մարդասիրական աջակցությունն ուղղված է եղել առողջապահական խնդիրների լուծմանը, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ հայթայթելուն և հակամարտությունից տուժած անձանց սոցալական աջակցություն ցուցաբերելուն։ Բորելը ընդգծել է, որ այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում