Միջազգային

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ի ԱԳ նախարարները Թուրքիայից պահանջեցին դադարեցնել գործողությունները Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում եւ իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որի նիստը հոկտեմբերի 14-ին ընթանում Է Լյուքսեմբուրգում:

«Խորհուրդը վերստին հաստատակամորեն կոչ Է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ դուրս բերել իր զորքերը»,-նշվում Է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաեւ պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ:

ԵՄ-ի ԱԳ նախարարները կոչ են արել անցկացնել ԻՊ-ի դեմ գլոբալ կոալիցիայի մասնակիցների նախարարական հանդիպում: Նրանք նաեւ համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների ռեժիմը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա հորատման աշխատանքների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում