Եվրոպա

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Կանադան մտադիր է ամենատարբեր մակարդակներով խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Մարկ Քարնին։

«Մենք չենք ձգտում դառնալ Եվրոպական միության անդամ։ Սակայն մենք ձգտում ենք և բանակցություններ կսկսենք Եվրոպական միության հետ աննախադեպ դաշինքի շուրջ։ Մենք կիսում ենք միևնույն արժեքները, մենք միևնույն առաջնահերթություններն ունենք, և մեր ուժեղ կողմերը զգալի չափով լրացնում են միմյանց», - CBC հեռուստառադիոալիքի փոխանցմամբ, սեպտեմբերի 14-ին ասել է Քարնին։

CBC-ն նշում է, որ Քարնիի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ շաբաթ օրը The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել էր, որ Կանադայի վարչապետն իր վարչակազմին հանձնարարել է պարզել ԵՄ-ի հետ համագործակցության առավել հավակնոտ հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում