Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորությունից անկախանալու շուրջ համաձայնագիր են ստորագրել
2 րոպեի ընթերցում

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Քարդիֆում համաձայնագիր են ստորագրել Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Herald պարբերականը:
Միացյալ Թագավորության կազմի մեջ մտնող երկրների ղեկավարները Բրիտանիայի կառավարությանը կոչ են արել պատրաստել սահմանադրական փոփոխություն՝ պնդելով, որ Լոնդոնն այլևս չի կարող անտեսել աճող աջակցությունն անկախությանը և Իռլանդիայի վերամիավորմանը:
Ստորագրումից հետո մամուլի ասուլիսում Շոտլանդիայի առաջին նախարար Ջոն Սվինին հայտարարել է, որ ոչ մի խոչընդոտ չպետք է լինի երեք երկրների համար՝ որոշելու իրենց սեփական սահմանադրական ուղին: Նրա խոսքով՝ Շոտլանդիայում անկախության հանրաքվե պետք է անցկացվի մինչև ներկայիս խորհրդարանի ժամկետի ավարտը՝ 2031 թվականը:
Ուելսի առաջին նախարար Ռին ափ Յորվերթը հայտարարել է, որ սա «Միացյալ Թագավորության մասնատմանը» միտված արշավ չէ։
«Ես երբեք շահագրգռված չեմ եղել Միացյալ Թագավորության մասնատմամբ, - ասել է նա լրագրողներին։ - Ինձ հետաքրքրում է Ուելսի զարգացումը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս հայտարարել էր, որ կցանկանար տեսնել միավորված Իռլանդիա։ Սեպտեմբերի 12-ին Դուբլին կատարած այցի ընթացքում նա ասել էր, որ Հյուսիսային Իռլանդիայի՝ Իռլանդիայի Հանրապետությանը միանալը «հիանալի բան» կլիներ: