Եվրոպա

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը

Ֆինլանդիան որոշում է ընդունել միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը միանալու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին սեպտեմբերի 14-ին հաղորդել են պետության ղեկավարի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը։

«Ֆինլանդիան որոշում է ընդունել միանալ զսպման սկզբունքին։ Որոշումը համապատասխանում է երկու երկրների միջազգային պարտավորություններին և կարևոր քայլ է ինչպես եվրոպական անվտանգության, այնպես էլ երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ Այն հնարավորություն կտա կառավարել միջուկային շեմից ցածր մակարդակում էսկալացիան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Առաջիկա ամիսներին կստեղծվի ղեկավար խումբ՝ համագործակցության իրականացումը սկսելու նպատակով։

«Նախաձեռնությունը ամենից առաջ ուղղված է եվրոպական անվտանգության ամրապնդմանը։ Այն մեծացնում է Եվրոպայի պատասխանատվությունը սեփական պաշտպանության համար և օգնում է կանխել էսկալացիան։ Ֆինլանդիան մտադիր չէ խաղաղ ժամանակ իր տարածքում միջուկային զենք տեղակայել», - սոցցանցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Սթուբը։

Սկզբնական շրջանում Ֆրանսիայի առաջ քաշած նախաձեռնությանը միացել էր ութ երկիր՝ Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը և Շվեդիան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում