Մակրոնը պետական այցով կմեկնի Իսպանիա
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետական այցով սեպտեմբերի 29-30-ը կմեկնի Իսպանիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը։
Ըստ տարածված հայտարարության՝ ծրագրի շրջանակում Ֆելիպե VI-ը տիկնոջ՝ Լետիցիայի հետ հանդիսավոր ընթրիք կկազմակերպի ի պատիվ Ֆրանսիայի ղեկավարի։ Սեպտեմբերի 30-ին պլանավորված է Մակրոնի հանդիպումն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ: